Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գլխավորեց աղյուսակը

Գլխավորեց աղյուսակը
08.02.2019 | 03:23

«Էվերտոն»-«Մանչեստր Սիթի» դիմակայությամբ մեկնարկել է Անգլիայի պրեմիեր լիգայի 27-րդ տուրը: Խոսեպ Գվարդիոլայի սաներն արտագնայում երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել են տանտերերին ու 62 միավորով, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունեցող «Լիվերպուլը» տուրի շրջանակներում, երկու օր անց, սեփական հարկի տակ մրցելու է «Բոռնմուտի» հետ: Անգամ ոչ-ոքին լիվերպուլցիներին հնարավորություն կտա կրկին միանձնյա գլխավորելու առաջնությունը:


Անդրադառնանք նաև Անգլիայի ֆեդերացիայի գավաթի 1/16-ի «Վեստ Բրոմվիչ»-«Բոլտոն» մրցավեճին, որտեղ առաջին հանդիպումում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 0:0 ու, կանոնադրության համաձայն, կողմերը պետք է անցկացնեին երկրորդ խաղը: Ողջ հանդիպման ընթացքում մրցակիցերը փոխանակել են մեկական գնդակ, ու առաջացել է լրացուցիչ խաղակեսեր նշանակելու անհրաժեշտություն: Այստեղ հաջողությունն ուղեկցել է «Բոլտոնին», որն իր առավելությունը հաստատել է մրցակցի դարպասը երկու անգամ գրավելով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ